‘
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՀՀ Վճռաբեկ դատարանը, երեկ կայացրած որոշմամբ, վերադարձրել է Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստների նկատմամբ կայացված դատավճռի դեմ բերված բողոքը: Վճռաբեկը քսանօրյա ժամկետ է հատկացրել բողոքում հայտնաբերված թերությունները շտկելու և այն կրկին դատարան ներկայացնելու համար: Վճռաբեկ դատարանի մամուլի խոսնակ Արսեն Բաբայանը «Հժ» թղթակցի հետ զրույցում ասել է, որ դատարանը ցանկանում է պարզել՝ ներկայացված բողոքը պետք է քննվի միայն ՀԱԿ ակտիվիստներին արդարացնելու, թե նաև նրանց պատիժը մեղմացնելու տեսանկյունից:
‘