‘
Աշխարհահռչակ երգչուհի, «ռոքընռոլի թագուհի» համարվող Թինա Թյորները պատրաստվում է Շվեյցարիայի քաղաքացիություն ստանալ, հայտնում է ИТАР-ТАСС լրատվականը:
Երգչուհին դեռևս 90-ականների վերջին է տեղափոխվել Շվեյցարիա և ապրում է Ցյուրիխի մերձակայքում գտնվող Քյուսնախտ քաղաքում: Այսօր հայտնի է դարձել, որ տեղական իշխանությունները թույլ են տվել 73-ամյա Թյորներին շվեյցարական քաղաքացիություն տրամադրել:
Թյորների մամուլի քարտուղարի խոսքերով՝ երգչուհին կհրաժարվի ամերիկյան քաղաքացիությունից:
Թինա Թյորները ծնվել է 1939 թ. նոյեմբերի 26-ին: Իր ստեղծագործական կարիերայի ընթացքում երգչուհին արժանացել է ութ «Գրեմմիի»:
‘