‘
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջապես արտահայտել է իր վերաբերմունքը աբորտների նկատմամբ՝ նշելով, որ ինքը վստահաբար կողմ է կյանքի իրավունքին: Այդպիսով՝ նա, ըստ էության, պաշտպանել է ամերիկյացի օրենսդիրներին, որոնք վերջերս արգելել են աբորտները երկու նահանգներում՝ Ալաբամայում և Միսսուրիում:
Թրամփն ասել է, որ դեմ է աբորտներին՝ բացառությամբ բռնաբարության, ինցեստի կամ մոր առողջական լուրջ խնդիրների հետ կապված դեպքերի:
Հղիությունն ընդհատելու հարցն սկսել է չափազանց սուր արծարծվել այն բանից հետո, երբ անցյալ շաբաթ Ալաբամա նահանգում ընդունվել է աբորտները լրիվ արգելելու օրենքը, նույնիսկ ինցեստի կամ բռնության դեպքերում:
«Հանուն ընտրության» շարժման ակտիվիստները, որ պաշտպանում են յուրաքանչյուր կնոջ՝ սեփական հղիության ճակատագիրն ինքնուրույն որոշելու իրավունքը, ծրագրել են կիրակի օրը բողոքի ցույց անել այդ օրենքի դեմ:
Փոխանցում է BBC-ն:
‘