‘
Բելգիացի թենիսիստուհի Իսելին Բոնավենտուրը Փարիզի «Դիսնեյլենդ»-ից լուսանկար է հրապարակել, որտեղ աշխարհահռչակ թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը հաշմանդամի սայլակին է:
Ամերիկուհու գրկում իր աղջիկն է՝ Ալեքսիս Օլիմպիա Օհանյանը: Առայժմ պարզ չէ, թե ինչ խնդիր ունի 37-ամյա մարզուհին:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի բաց առաջնության («Ռոլան Գարոս») առաջին փուլում Ուիլյամսը պետք է հանդիպի ռուս Վիտալիա Դյաչենկոյի հետ:
«Ռոլան Գարոս»-ի գործող չեմպիոնուհին ռումինուհի Սիմոնա Հալեպն է:
‘