‘
Մադրիդի «Վանդա Մետրոպոլիտանո» մարզադաշտում կայացավ Չեմպիոնների լիգայի եզրափակչի «Տոտենհեմ»-«Լիվերպուլ» հանդիպումը:
Խաղի մեկնարկից ընդամենը 25 վայրկյան անց մրցավարը 11-մետրանոց նշանակեց լոնդոնցիների դարպասին. գնդակին մոտեցավ Մոհամեդ Սալահը և վստահ հարվածով առաջ մղեց իր թիմին: Խաղավերջում իր թիմի առավելությունը կրկնապատկեց Դիվոկ Օրիջին:
Այսպիսով, Յուրգեն Կլոպի թիմը դառնում է Եվրոպայի ամենահեղինակավոր մրցաշարի հաղթող՝ իր պատմության մեջ 6-րդ անգամ:
«Տոտենհեմ» — «Լիվերպուլ»՝ 0:2
‘