‘
Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիան մտադիր է պաշտոնանկ անել ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Տիտեին, եթե վերջինս չկարողանա հաջողության հասնել «Ամերիկայի Գավաթ»-ի խաղարկությունում:
A Bola-ի փոխանցմամբ՝ աշխարհի հնգակի չեմպիոնները որպես Տիտեին փոխարինող դիտարկում են Ժոզե Մոուրինյոյին:
Հիշեցնենք, որ պորտուգալացի մասնագետի վերջին ակումբը եղել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, որտեղից նա հեռացվեց 2018 թվականին:
‘