‘
Մադրիդի «Ատլետիկո»-ի հարձակվող Անտուան Գրիզմանը խոստովանել է, որ արդեն իսկ կողմնորոշվել է նոր ակումբի հարցում:
«Ո՞ր ակումբում եք շարունակելու ձեր կարիերան. Ես արդեն գիտեմ, թե որտեղ եմ խաղալու»,- ֆրասնիացու խոսքերն է մեջբերում Télématin-ը:
Ավելի վաղ, 28-ամյա ֆուտբոլիստը պաշտոնապես հայտարարել էր, որ 2018/19 ավարտված մրցաշրջանից հետո փոխելու է ակումբային գրանցումը:
Հարկ է նշել, որ ըստ պայմանագրի Գրիզմանի հրաժարագինը կազմում է 200 մլն եվրո, սակայն առաջիկա ամռանն այն դառնալու է 120 մլն եվրո:
‘