‘
«Չելսի»-ն համաձայնել է թիմի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիին բաց թողնել «Յուվենթուս»: Այս մասին հայտնում է Sky Sports-ը:
Իտալացին հաջորդ շաբաթ կգլխավորի թուրինյան ակումբը:
Արդյոք «ազնվականներ»-ը հրաժարագին կպահանջեն 60-ամյա մասնագետի պայմանագրի վերջին տարվա համար, չի նշվում:
Սակայն հաղորդվում է, որ լոնդոնյան ակումբը չի խոչընդոտի նրա հեռանալուն:
«Չելսի»-ն մտադիր չի եղել հեռացնել Սարիին, բայց նա ցանկացել է կրկին աշխատել Իտալիայում:
‘