‘
Հունիսի 18-ին` ժամը 11:30-16:00, ՀՖՖ տեխնիկական կենտրոնի՝ Ֆուտբոլի ակադեմիայի ֆուտզալի դահլիճում դասախոսությամբ հանդես կգա աշխարհահռչակ մարզիչ Վիսենտե դել Բոսկեն: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:
Իսպանացի մասնագետին կօժանդակեն իր օգնական Տոնի Գրանդեն և Հայաստանի ազգային հավաքականի ֆիզպատրաստության մարզիչ Խավիեր Մինյանոն:
Միջոցառմանը կարող են մասնակցել մեր բոլոր տարիքային թիմերի մարզիչները:
‘