‘
Բրազիլիայիում ընթացող Ամերիկայի Գավաթի Բ խմբի կենտրոնական խաղում Արգենտինայի հավաքականն ուժերը չափեց Կոլումբիայի ընտրանու հետ:
Առաջին խաղակեսն անցավ փոխնիփոխ գրոհներով, սակայն «Ֆոնտե Նովա» մարզադաշտում ներկա հանդիտաստեսներն այդպես էլ գոլեր չտեսան: Երկրորդ խաղակեսի 71-րդ րոպեին կոլումբիացիներին առաջ մղեց Ռոժեր Մարտինեսը: Մեսսին ու ընկերները նետվեցին գրոհի, սակայն 86-րդ րոպեին հիանալի մրցաշրջան անցկացրած Դուվան Զապատան կրկնապատկեց իր թիմի առավելությունը՝ ևձակերպելով հանդիպման վերջնական հաշիվը:
Այսպիսով, Կոլումբիան ստանձնում է խմբի առաջատարի դերն, իսկ Արգենտինան վերջին տեղում է: Այսօր՝ Երևանի ժամանակով 23:00-ին, Բ խմբի շրջանակում կմրցեն Պարագվայն ու Քաթարը:
Արգենտինա — Կոլումբիա՝ 0:2
‘