‘ՊՍԺ-ն կվաճառի Մբապեին, եթե ստանա 230-250 միլիոն եվրոյի առաջարկ’

728

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն կվաճառի աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի 20-ամյա հարձակվող Կիլիան Մբապեին, եթե ստանա 230-250 միլիոն եվրոյի առաջարկ, հաղորդում է L’Equipe-ը։

2017 թվականին ՊՍԺ-ն վարձակալել էր Մբապեին «Մոնակոյից» նրա տրանսֆերը գնելու առաջնահերթային իրավունքով։ ՊՍԺ-ն Մբապեի համար վճարել է 145 միլիոն եվրո։ Նախատեսված է եւս 35 միլիոն եվրո բոնուս։

Մբապեի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչեւ 2022 թվականը։

Նախորդ հոդվածը‘Գվարդիոլա․ Ես կվերադառնամ Բարսելոնա’
Հաջորդ հոդվածը‘Կառավարության նիստ. Ուղիղ’