‘
Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը (64 կգ) դարձավ Մինսկում ընթացող Եվրոպական երկրորդ խաղերի չեմպիոն:
Եզրափակչում մեր բռնցքամարտիկը 3-2 հաշվով հաղթեց ֆրանսիացի Ումիհա Սոֆիանին:
Կիսաեզրափակչում Բաչկովը 4։1 հաշվով առավելության էր հասել Հոլանդիայի ներկայացուցիչ Էնրիկո Լակրուզի նկատմամբ:
Հիշեցնենք՝ Հովհաննես Բաչկովը պայքարը սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ 5։0 հաշվով առավելության է հասել իռլանդացի Մաքջիվերն Ջեյմսի նկատմամբ։Քառորդ եզրափակչում նույն՝ 5։0 հաշվով հաղթել էր Հունաստանի ներկայացուցիչ Ալեքսանդրոս Ցանիկիդիսին
‘