‘
Արցախի Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է հուլիսի 23-ի լույս 24-ի գիշերը ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, հրազենային կրակոցով մահացել է ՊԲ զինծառայող Վոլոդյա Համլետի Գալոյանը (ծնվ. 2000 թ.):
Զինվորի մահվան մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
‘