‘
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի հայտարարել է, որ իր վարչակազմը քննարկում է Վենեսուելայի դեմ շրջափակում իրականացնելու հարցը։
Թրամփին հարց է ուղղվել, թե արդյո՞ք ամերիկյան իշխանությունները դիտարկում են Բոլիվարիական Հանրապետության նկատմամբ «շրջափակում և մեկուսացում» կիրառելու հարցը՝ հաշվի առնելով «արտասահմանյան օգնության այն ծավալը, որ Կարակասն ստանում է Մոսկվայից, Թեհրանից և Պեկինից»։ «Այո, ես դիտարկում եմ այդ հարցը»,- պատասխանել է ԱՄՆ նախագահը։
Վենեսուելան տնտեսական մեծ դժվարությունների է բախվում, որոնք ավելի են խորացնում ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները։
Վենեսուելայի ԱԳՆ-ն ԱՄՆ-ի պատժամիջոցները գնահատում է որպես «տնտեսական ահաբեկություն», որը «Վենեսուելայի ժողովրդին զրկում է սնունդ ստանալու իրավունքից»։
Փոխանցում է tass.ru-ն։
‘