‘
Մադրիդի «Ռեալ»-ի խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը մեկնարկելիք մրցաշրջանում ևս կպաշտպանի Մադրիդի «Ռեալ»-ի գույները:
Իսպանական Marca-ի լրագրողները Մոդրիչի գործակալից փորձել են ճշտել, թե արդյոք ճիշտ են այլ լուրերը, որ Մոդրիչը կարող է տեղափոխվել ֆրանսիական ՊՍԺ: Խորվաթ կիսապաշտպանի գործակալը հերքել է Մոդրիչի տեղափոխության վերաբերյալ ցանկացած լուր՝ ասելով, որ իր հաճախորդը չի հեռանալու «Ռեալ»-ից:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ռեալ»-ը Մոդրիչին ցանկանում է ներառել ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի տեղափոխության գործարքում:
‘