Հուլիսի 18-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 227430 դեպք։
Առողջացել է 218331 մարդ, մահացել` 4566-ը:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3421 պացիենտ:
Ընդհանուր առմամբ կատարվել է 1 միլիոն 267617 թեստավորում:
Երեկ կատարվել է 4224 թեստավորում։
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 132 նոր դեպք:
89 մարդ առողջացել է, 7–ը` մահացել:
1 կորոնավիրուսակիր մահացել է այլ հիվանդության պատճառով։
Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1112 է:
ՀՀ առողջապահության նախարարություն