ՊԲ զինծառայողների մասնակցությամբ հուլիսի 29-ին զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները շարունակվել են Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում։
Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել և տարհանվել է մեկ զինծառայողի աճյուն։
Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։
Նշենք, որ զինադադարից հետո մինչ օրս Արցախի գրավյալ տարածքներից տարհանվել է 1619 աճյուն:
Արցախի ՊԲ