‘
Ադրբեջանը պատրաստվում է նոր ռազմական ուղղաթիռներ գնել Թուրքիայից: Այս մասին հաղորդում է ադրբեջանական 1news.az-ը:
Ադրբեջանը պատվիրել է թուրքական ավիրատիեզերական ընկերությանը T-129 АТАК տեսակի 60 ռազմական ինքնաթիռներ: Ադրբեջանա-թուրքական գործարքի արժեքը կկազմի 3 միլիարդ դոլար: Լրատվամիջոցը նշում է, որ ուղղաթիռներն արտադրվելու են հատուկ Ադրբեջանի համար:
«Արմենպրեսի» փոխանցմամբ, ուղղաթիռների հանդեպ իրենց հետաքրքրությունն են հայտնել նաև Միացյալ Արաբական Էմիրությունները, Մալազիան, Հորդանանն ու Պակիստանը:
‘