‘
Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը խիստ քննադատության է ենթարկել Բելառուսի ազգային ժողովի ստորին պալատի ընտրությունները՝ որպես միջազգային չափանիշներին չհամապատասխանող: Եվրախորհրդարանի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ նշվում է, որ Բելառուսը շարունակում է իր ոչ ժողովրդավարական ընթացքը՝ սահմանափակելով քաղաքացիական իրավունքներն իր երկրում: Շուլցն ընդգծել է, որ ընդդիմության առաջնորդների ձերբակալությունների և ընդդիմադիր մի քանի կուսակցությունների ընտրական գործընթացից դուրս թողնելու համապատկերին՝ դրանք իսկական «ծաղր են ժողովրդավարական քվեարկության նկատմամբ»:
ԱՊՀ դիտորդները, ընդհակառակը, գովաբանել են Բելառուսի ընտրությունները, որոնք, ըստ դիտորդական առաքելության ղեկավարի՝ «համապատասխանել են ժողովրդավարության համընդհանուր նորմերին, եղել են ազատ, բաց և արտահայտել են քաղաքացիների ազատ կամարտահայտումը»:
‘