Թալիբների կողմից Քաբուլի քաղաքապետ նշանակված Խամդուլլա Նոմանին Աֆղանստանի մայրաքաղաքի քաղաքապետարանում աշխատող կանանց կարգադրել է աշխատանքի դուրս չգալ այն դեպքերում, եթե նրանց աշխատանքը տղամարդիկ էլ կարող են կատարել։
Քաղաքապետը հայտարարել է, որ Աֆղանստանը վերահսկող «Թալիբան» շարժումը «անհրաժեշտ է համարում որոշ ժամանակով դադարեցնել կանանց աշխատանքը»։
Նոմանիի խոսքով՝ քաղաքապետարանի 3 հազար աշխատակիցների մեկ երրորդը կանայք են, և որոշ դեպքերում նրանք կարող են աշխատել։ Սակայն նման դեպքերը, հավանաբար, այնքան էլ շատ չեն լինի։
«Օրինակ, դա վերաբերում է կանանց համար նախատեսված քաղաքային զուգարաններում աշխատող կանանց, որտեղ տղամարդկանց մուտքն արգելված է,- պարզաբանել է քաղաքապետը։- Սակայն այն աշխատանքների դեպքում, որոնք կարող են կատարել տղամարդիկ, մենք կանանց խնդրել ենք մնալ տանը, մինչև իրավիճակը կարգավորվի։ Նրանց աշխատավարձը կշարունակեն վճարել»։
Նոմանին Քաբուլի քաղաքապետն է եղել նաև թալիբների նախկին վարչակարգի օրոք 1990-ականներին և այդ պատճառով ընդգրկված է ՄԱԿ-ի Անվանգության խորհրդի պատժացուցակում։
Փոխանցում է BBC-ն։