‘
Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին «Բավարայի» հետ պայմանավորվածություն է ձեռք բերել՝ մյունխենյան ակումբ տեղափոխվելու շուրջ, հաղորդում է Sky Italy-ը:
Նշենք, որ հենց Sky Italy հեռուստաընկերությունն է առաջինը հաղորդել այն մասին, որ Խոսեպ Գվարդիոլան հաջորդ մրցաշրջանում գլխավորելու է «Բավարիան»: Ընդ որում, օրերս լրատվամիջոցները նաեւ տեղեկություն էին հաղորդել, որ Խոսեպ Գվարդիոլան «Բավարիայի» գլխավոր տրանսֆերային նպատակ է համարել հենց Լեւանդովսկուն:
Նշենք, որ ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Լեւանդովսկին համաձայնվել է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»:
‘