Սեպտեմբերի 28-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 259779 դեպք։
Առողջացել է 240730 մարդ, մահացել` 5277-ը:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 12567 պացիենտ:
Ընդհանուր առմամբ կատարվել է 1 միլիոն 698811 թեստավորում:
Երեկ կատարվել է 4988 թեստավորում։
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 772 նոր դեպք:
425 մարդ առողջացել է, 13–ը` մահացել:
2 կորոնավիրուսակիր մահացել է այլ հիվանդության պատճառով։
Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1205 է:
ՀՀ առողջապահության նախարարություն