«Տրակտորիստին վար անելիս կրակել են՝ խաղաղապահն էլ մոտը կանգնած: Մարտակերտի բնակիչ է՝ Տեփանց Արամ, 1966 թվականի ծնունդ», – ՍիվիլՆեթի հետ զրույցում ասել է Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանը:
Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, Արցախի ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով, որ ժամը 13:15-ին Մարտակերտ քաղաքի հարակից տարածքում գտնվող նռան այգում ադրբեջանական դիպուկահարի սպանվել է Մարտակերտի բնակիչը:
Գյուրջյանը նաև հայտնել է, որ իրավապահ մարմինները տեղում աշխատում են. «Ավել բան ասել չեմ կարող, քանի որ հիմա հիվանդանոցում եմ գտնվում»:
Քաղաքապետի խոսքով՝ խուճապ չկա քաղաքում, մարդիկ իրենց աշխատանքով են զբաղված:
Ավելի վաղ Արցախի ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Հունան Թադևոսյանը «Արցախպրես»-ին ասել էր, որ տեղեկատվությունը փոխանցվել է ռուս խաղաղաղապահներին: