Մոսկվայում լոքդաուն է հայտարարվել

422

Մոսկվայում, Մոսկվայի մարզում և Ռուսաստանի այլ շրջաններում հինգշաբթի օրվանից սկսվել են, այսպես կոչված՝ ոչ աշխատանքային օրերը, ինչը սահմանել է կառավարությունը կորոնավիրուսով վարակվածության կտրուկ աճի և ռեկորդային մահացության պատճառով։

Մինչև նոյեմբերի 7-ը փակվում են հանրային վայրերի մեծ մասը, խանութներն ու սպասարկման հիմնարկները, սրճարաններն ու ռեստորանները կարող են աշխատել միայն առաքումով, իսկ դպրոցներն արձակուրդ են գնում։

Սահմանափակումները չեն վերաբերի հասարակական տրանսպորտին և բուժհաստատություններին, ինչպես նաև պատվաստման և Covid-19-ի թեստ հանձնելու կետերին։

Հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 7-ը ոչ աշխատանային շաբաթ էր հայտարարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Լոքդաունի մոտենալու ֆոնին շատ ռուսաստանցիներ գերադասել են արձակուրդ մեկնել։ Հաղորդվում է, որ Եգիպտոսի հանգստյան վայրերում հյուրանոցների բոլոր տեղերը նախապես ամրագրվել են, և օդանավի տոմսերն էլ գնվել են։ Կրեմլում հայտարարել են, որ երկրի քաղաքացիներին չի արգելվում ճանապարհորդել։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՀՀ ԱՆ. 2307 նոր դեպք, 38 մահ
Հաջորդ հոդվածը«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը Սուլշերին 3 խաղի հնարավորություն է տվել