Հինգշաբթի օրը Ինտերպոլի նախագահի պաշտոնում ընտրվել է Արաբական Միացյալ Էմիրաթների հատուկ ծառայությունների նախկին ղեկավար, գեներալ Ահմեդ Նասեր ալ-Ռաիսին։
Իրավապաշտպանները և Եվրախորհրդարանի անդամները մտահոգություն են հայտնել նրա թեկնածության կապակցությամբ, քանի որ ալ-Ռաիսիի ն մի քանի երկրներում մեղադրում են խոշտանգումների և բռնությունները խրախուսելու մեջ։
Մասնավորապես, նրա դեմ գանգատ են ներկայացրել Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Թուրքիայի քաղաքացիներ, վերջինս այս շաբաթ իր մոտ կընդունի Ինտերպոլի գերագույն վեհաժողովի նիստը։
Շատ փորձագետներ նշում են, որ գեներալի նշանակումը տեղի է ունեցել Աբու-Դաբիի կողմից Ինտերպոլի կառույցներին չափազանց շռայլ ֆինանսական նվիրատվություններից հետո։
Նոյեմբերի 11-ին Եվրախորհրդարանի անդամները Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենին նամակ են հղել, որում նախազգուշացրել են, որ ալ-Ռաիսիի ընտրությունը Ինտերպոլի նախագահի պաշտոում հարված կհասցնի կազմակերպության հեղինակությանը։
Փոխանցում է BBC-ն։