Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» եւ Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին արժանացավ տարվա լավագույն հարձակվողի մրցանակին «Ոսկե գնդակ» մրցանակաբաշխությունում։
Լավագույն հարձակվողի մրցանակը France Football-ն առաջին անգամ է սահմանել։
Մրցանակը շնորհվում է օրացուցային տարում հավաքականի եւ ակումբի կազմում ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստին։ Այս տարի Լեւանդովսկին արդեն 64 գոլ է խփել «Բավարիայում» եւ Լեհաստանի հավաքականում։
Անցած մրցաշրջանի արդյունքում նա ստացել էր նաեւ «Ոսկե խաղակոշիկը»՝ դառնալով լավագույն եվրոպացի ռմբարկուն։ Գերմանիայի անցած առաջնության 29 խաղում Լեւանդովսկին խփել էր 41 գոլ։