‘
Աշխարհի առաջնության 2014 թվականի ընտրական փուլի Հայաստան-Իտալիա խաղի տոմսերը վաճառքի էին հանվել դեռ սեպտեմբերի 24-ին, սակայն 3000 դրամ արժողությամբ տոմսերը չկային վաճառքում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտի տոմսարկղից, յարուսի համար նախատեսված տոմսերը երկրպագուների համար հասանելի կլինեն վաղվանից` սեպտեմբերի 27-ից: Հայաստան-Իտալիա խաղի տոմսերը վաճառվում են նաև «Hummel» մարզահագուստի խանութում: Բայց այնտեղ նույնպես 3000 դրամ արժեցող տոմսեր չկան: Խանութի աշխատակցի խոսքով, այդ տոմսերը կլինեն առաջիկա երկու օրերի ընթացքում:
Հիշեցնենք, որ եթե մինչ այս Հայաստանի հավաքականի պաշտոնական խաղերին տոմսերի գներն էին 3000, 5000, 7000 դրամ, ապա այս անգամ վաճառքի են հանվել նաև 10000 դրամանոց տոմսեր:
Հայաստան-Իտալիա ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի հանդիպումը կկայանա հոկտեմբերի 11-ին «Հրազդան» մարզադաշտում:
‘