ՈւԵՖԱ-ն որոշեց արգելել Ռուսաստանի ակումբներին մասնակցել եվրագավաթային մրցաշարերին (Չեմպիոնների լիգա, Եվրոպայի լիգա, Կոնֆերենցիաների լիգա) նաեւ հաջորդ մրցաշրջանում, հաղորդում է կազմակերպության մամուլի ծառայությունը։ Պատճառը Ռուսաստանի զինված ուժերի ներխուժումն է Ուկրաինա։
Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին ՈւԵՖԱ-ն ու ՖԻՖԱ-ն Ռուսաստանի ակումբերին եւ բոլոր հավաքականներին արգելել են մասնակցել միջազգային հանդիպումների։
Մոսկվայի «Սպարտակը» չկարողացավ մասնակցել Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչին, իսկ Ռուսաստանի հավաքականը՝ աշխարհի առաջնության ընտրական փուլի փլեյ-օֆֆին։