‘
Բրազիլիայի մարզական դատարանը «Սանթոսի» հարձակվող Նեյմարին կարող է որակազրկել 15 խաղով, հաղորդում է Eurosport-ը:
21-ամյա հարձակվողը, որը մեղադրվում է «խաղադաշտում ագրեսիվ վարքագիծ դրսեւորելու եւ բռնություն կիրառելու» մեջ, «Պոնտե Պրետայի» հետ հանդիպման (1:3) ժամանակ միտումնավոր հարվածել էր մրցակցին:
Կարգապահական դատարանի նիստը տեղի կունենա փետրվարի 25-ին:
‘