‘
Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը iLur.am-ի հետ զրույցում ասաց, որ առայժմ չեն կարող հայտնել երեկ տեղի ունեցած միջադեպի մանրամասները: Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը ևս հրաժարվեց մեկնաբանություններից՝ նշելով միայն, որ միջադեպի վերաբերյալ իրենք հաղորդագրություն են տարածել:
Հիշեցնենք, որ երեկ, ժամը 09:30-ի սահմաններում, հյուսիսային ուղղությամբ տեղակայված միավորման զորամասերից մեկում տեղի է ունեցել արտակարգ միջադեպ, որի արդյունքում մահացել է ժամկետային զինծառայող Կարեն Արծվիկի Հակոբյանը (ծնված 1994թ.):
‘