‘
Պակիստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Պեշվարա բնակավայրում ուղևորատար ավտոբուսի՝ գետն ընկնելու հետևանքով առնվազն 19 մարդ է մահացել: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն:
Ավտոբուսը տեղափոխում էր հարսանիքի հյուրերին: Ականատեսներից մեկը հայտնել է, որ ավտովթարը տեղի է ունեցել այն պահին, երբ արագությունը գերազանցած ավտոբուսը փորձել է առաջ անցնել գետի երկայնությամբ անցնող ճանապարհով մեկ այլ մեքենայից: Փրկված ու գետափ հասած ուղևորներից մեկը տեղական ԶԼՄ-ներին ասել է, որ ավտոբուսում գտնվում էր ոչ պակաս, քան 45 մարդ, որոնց մեծամասնությունը կանայք և երեխաներ են:
‘