ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզայն ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչներին խնդրել է ապացույցներ ներկայացնել, որ Ռուսաստանը սպառազենք է գնում ԿԺԴՀ-ից և Իրանից։
«Ուշադրության են արժանի ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի անառարկելի պնդումներն այն մասին, որ Ռուսաստանը, իբր, սպառազինություն է գնում Իրանից և ԿԺԴՀ-ից։ Ես հիմա կուզենայի նրանց խնդրել կամ ապացոււյցներ ներկայացնել, կամ ընդունել, որ իրենք ոչ հավաստի լուրեր են տարածում Անվտանգության խորհրդում»,- ասել է Նեբենզյան։
Բրիտանիայի և ԱՄՆ-ի դիվանագետները ոչինչ չեն պատասխանել։
Փոխանցում է ria.ru-ն։