«Ինտերի» եւ ՊՍԺ-ի նախկին ֆուտբոլիստ Տիագո Մոտան կգլխավորի «Բոլոնիան»

311

Միլանի «Ինտերի» եւ ֆրանսիական ՊՍԺ-ի նախկին ֆուտբոլիստ, 40-ամյա բրազիլացի Տիագո Մոտան կգլխավորի իտալական «Բոլոնիան»։ Կողմերը հասել են համաձայնության, հաղորդում է twitter.com/FabrizioRomano-ն։

«Բոլոնիան» հեռացրել է սերբ Սինիշա Միխայլովիչին, որի ղեկավարությամբ թիմը հանդես էր գալիս 2019 թվականից։ Իտալիայի ընթացիկ առաջնության հինգ խաղում «Բոլոնիան» վաստակել է երեք միավոր։

Տիագո Մոտան ֆուտբոլիստի կարիերան ավարտել է 2018 թվականին։ Նրա վերջին ակումբը ՊՍԺ-ն էր։ Դրանից հետո նա ղեկավարել է ՊՍԺ-ի մինչեւ 19 տարեկանների թիմը, իտալական «Ջենոան» եւ «Սպեցիան»։

Նախորդ հոդվածըՆեբենզյան պահանջում է ապացուցել, որ ՌԴ-ն զենք է գնում Իրանից և ԿԺԴՀ-ից
Հաջորդ հոդվածըՉեմպիոնների լիգա․ Ռոբերտ Լեւանդովսկին՝ շաբաթվա լավագույն խաղացող