«Բավարիայի» նախագահ Օլիվեր Կանը մեկնաբանել է ՖԻՖԱ-ի որոշումը՝ Գերդ Մյուլերի անվան մրցանակ հանձնել տարվա լավագույն հարձակվողին:
«Գերդ Մյուլերի ընտանիքը և «Բավարիան» հիացած են ՖԻՖԱ-ի որոշմամբ՝ իրականացնելու այս մրցանակը:
Գերդ Մյուլերը Գերմանիայի պատմության ամենահաջողակ հարձակվողն է և ֆուտբոլի պատմության լավագույն ռմբարկուներից մեկը»,- Կանի խոսքերն է մեջբերում «Բավարիայի» պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ Գերդ Մյուլերը Մյունխենի «Բավարիայի» պատմության լավագույն ռմբարկուն է։ Գերմանացի հարձակվողը 599 խաղում խփել է 554 գոլ։ Գերմանական ակումբի պատմության երկրորդ լավագույն ռմբարկուն Ռոբերտ Լևանդովսկին է։