Դոնբասը քվեարկել է ՌԴ-ին միանալու օգտին

346

ԼԺՀ-ում, ԴԺՀ-ում, Զապորոժիեի և Խերսոնի մարզերում հանրաքվեները կայացած են ճանաչվել․ նախնական հաշվարկներով՝ տեղի բնակչության գրեթե 100 տոկոսը քվեարկել է Ռուսաստանին միանալու օգտին։

Քվեարկությունը կայացել է սեպտեմբերի 23-ից 27-ը, առաջին չորս օրերը՝ հեռակա, անվտանգության նկատառումներով։ Հանձնաժողովների շարժական խմբերը այցելել են շենքերի հարակից տարածքներ։ Վերջին օրը բացվել են առկա ընտրատեղամասեր։ Հնգօրյա քվեարկության արդյունքներով՝ մասնակցությունը գերազանցել է 80 տոկոսը։ Ռուսաստանի հետ միավորվելու օգտին քվեարկել է Զապորոժյան մարզի բնակիչների 97 տոկոսից ավելին, Խերսոնի մարզում՝ 96 տոկոսից ավելի, 98 տոկոս՝ Դոնեցկի և Լուգանսկի «հանրապետություններում»։

Քվեարկության ընթացքին հետևել են Ֆրանսիայի, Բրազիլիայի, Քամերունի, Էկվադորի, Լիբանանի, Իրաքի, Իտալիայի և այլ երկրների ներկայացուցիչներ։ Ինչպես լրագրողներին ասել է բուլղարացի դիտորդ Մլադեն Իվանովը` եթե Եվրամիությունը պատժամիջոցներ սահմանի հանրաքվեներ անցկացնելու համար, ապա դա կլինի «իսկական ֆաշիզմ», քանի որ քաղաքացիների կամարտահայտությունը կայացել է միջազգային դեմոկրատական բոլոր չափորոշիչների համաձայն։

Այժմ համապատասխան որոշում պետք է կայացնի Մոսկվան։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՄեսին չի վերադառնա «Բարսելոնա», եթե չհեռանա Պիկեն
Հաջորդ հոդվածըԿհայտարարվի «Мир»–ի այլընտրանքի մանրամասները