‘
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան կարող է վերադառնալ Իսպանիա եւ վերսկել իր աշխատանքը մարտի վերջին: Այդ մասին հայտարարել է ակումբի նախագահ Սանդրո Ռոսելը:
«Երբ ես վերջին անգամ այցելեցի Տիտոյին, նա լավ տեսք ուներ: Բուժումը պետք է ավարտվի մարտի վերջին եւ Վիլանովան արդեն հաշվում է օրերը»,- ասել է Ռոսելը:
Հիշեցնենք, որ Վիլանովան քաղցկեղի պատճառով հունվարից ապաքինվում է Նյու-Յորքում: Այդ ընթացքում թիմի գլխավոր մարզիչի պարտականությունները կատարում է Ժորդի Ռոուրան:
‘