«Չելսիի», «Արսենալի» և Չեխիայի հավաքականի նախկին դարպասապահ Պետր Չեխը պայմանագիր է կնքել «Չելմսֆորդ» հոկեյի ակումբի հետ։
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Ոգևորված եմ Չելմսֆորդում նոր մարտահրավերով և անհամբեր սպասում եմ, որ օգնելու եմ թիմին հասնել մրցաշրջանի իրենց նպատակներին», – ասել է Չեխը:
Չելմսֆորդը խաղում է Մեծ Բրիտանիայի երկրորդ դիվիզիոնում: 2019 թվականից Չեխը հանդես է եկել մեկ այլ բրիտանական հոկեյի ակումբում՝ Գիլդֆորդում, որի կազմում խաղացել է մինչև 2022 թվականը։