ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չորեքշաբթի հայտարարել է 2024 թ․ պետության ղեկավարի պաշտոնի համար պայքարելու պլանների մասին, սակայն նախազգուշացրել է, որ վերջնական որոշում կկայացնի միայն եկող տարեսկզբին։
«Ես մտադիր եմ կրկին առաջադրվել, բայց մեծ հարգանքով եմ վերաբերվում ճակատագրին։ Եվ դա, ի վերջո, ընտանեկան որոշում է։ Կարծում եմ՝ բոլորն էլ ուզում են, որ ես մասնակցեմ ընտրություններին, բայց մենք դա դեռ կքննարկենք»,- ասել է նա՝ Սպիտակ տանը շփվելով լրագրողների հետ։
Պատասխանելով այն հարցին, թե ինչ ազդեցություն կունենան երեքշաբթի անցկացված միջանկյալ ընտրությունների արդյունքները, Բայդենը նշել է․ «Մենք մտադիր ենք կրկին առաջադրվել, և մեր այդ մտադրությունը կապ չուներ նրա հետ, թե ինչպիսի ելք կունենան այդ ընտրությունները»։
Փոխանցում է tass.ru-ն։