Իտալական «Լացիոյի» ֆուտբոլիստները կպատվաստվեն հուլիսի 24-ին: 5 խաղացողներ հրաժարվել են պատվաստվել կորոնավիրուսի դեմ, հաղորդում է La Repubblica-ն:
«Լացիոյի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին, ակումբի նախագահ Կլաուդիո Լոտիտոն ու բժշկական անձնակազմը փորձում են համազել խաղացողներին, որպեսզի նրանք չհրաժարվեն պատվաստվելուց:
Ավելի վաղ իտալական «Ուդինեզեն», «Սպեցիան» ու «Էմպոլին» հայտնել էին, որ իրենց թիմերում ևս կան պատվաստվելուց հրաժարված խաղացողներ: