A Սերիայի ֆուտբոլիստները շարունակում են հրաժարվել պատվաստվելուց

617

Իտալական «Լացիոյի» ֆուտբոլիստները կպատվաստվեն հուլիսի 24-ին: 5 խաղացողներ հրաժարվել են պատվաստվել կորոնավիրուսի դեմ, հաղորդում է La Repubblica-ն:

«Լացիոյի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին, ակումբի նախագահ Կլաուդիո Լոտիտոն ու բժշկական անձնակազմը փորձում են համազել խաղացողներին, որպեսզի նրանք չհրաժարվեն պատվաստվելուց:

Ավելի վաղ իտալական «Ուդինեզեն», «Սպեցիան» ու «Էմպոլին» հայտնել էին, որ իրենց թիմերում ևս կան պատվաստվելուց հրաժարված խաղացողներ:

Նախորդ հոդվածըԱշխարհի գավաթ. Հայկ Մ. Մարտիրոսյանը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
Հաջորդ հոդվածըՀայ օլիմպիականների ելույթների ժամանակացույցը