‘A Bola. Գրիզմանը զանգահարել է Մոուրինյոյին և հայտնել, որ չի տեղափոխվելու «Մանչեսթեր Յունայթեդ»’

1573

Մադրիդի «Ատլետիկո»-ի հարձակվող Անտուան Գրիզմանը անձամբ զանգահարել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին և բացատրել, թե ինչու ամռանը չի տեղափոխվի անգլիական ակումբ: 

Ինչպես տեղեկացնում է A Bola-ն, ֆրանսիացի հարձակվողը զգուշացրել է «Յուրահատուկ»-ին, որը չի տեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ», եթե նույնիսկ ակումբը վճարի իր հրաժարագինը, որը կազմում է 100 միլիոն եվրո:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մարզական արբիտրաժային դատարանը մերժել էր «Ատլետիկո»-ի բողոքարկումը և ուժի մեջ էր թողել իսպանական թիմի պատժամիջոցը, ըստ որի՝ ակումբը զրկվել էր առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ֆուտբոլիստներ ձեռք բերելու իրավունքից, քանի որ խախտել էր ՖԻՖԱ-ի կանոնադրությունը և ակումբում գրանցել էր անչափահաս ֆուտբոլիստի:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Գրիզմանը այսպիսի ծանր իրավիճակում չի ցանկանում էլ ավելի բարդացնել դրությունը «Ատլետիկո»-ում:

Նախորդ հոդվածը‘Բուֆոնը խոստովանել է, թե անգլիական որ ակումբներն են ցանկացել ձեռք բերել իր տրանսֆերը’
Հաջորդ հոդվածը‘Մխիթարյանի, Իբրահիմովիչի և Պոգբայի անունները՝ Ռոնալդուի և Օուենի անունների կողքին’