‘
Գերմանիայի ոստիկանությունը հաղորդել է, որ «կարևոր բացահայտում» է արել Airbus A320-ը միտումնավոր կործանելու մեջ կասկածվող գերմանացի օդաչու Անդրեաս Լյուբիցի տան խուզարկության ընթացքում:
Սակայն հետաքննությունն առայժմ չի պարզաբանել, թե դա ինչ բացահայտում է: Նրանք մի քանի իրեր են առգրավել օդաչուի տնից, այդ թվում՝ նրա համակարգիչը: Ոստիկանները հրաժարվել են մանրամասներ հաղորդելուց՝ միայն հայտարարելով, որ խուզարկության ընթացքում մահվանից առաջ գրված երկտող չի հայտնաբերվել:
Մի քանի ժամ տևած խուզարկությունը կատարվել է ֆրանսիական իրավապահ մարմինների նախաձեռնությամբ: Ավելի վաղ Մարսելի դատախազ Բրիս Ռոբենը տեղեկացրել էր, որ Լյուբիցը, ով ինքնաթիռի երկրորդ օդաչուն էր, միտումնավոր է ոչնչացրել այն: Դրդապատճառների մասին ոչինչ հայտնի չէ: Տեղեկություն չկա նաև այն մասին, թե 28-ամյա Անդրեաս Լյուբիցը որևէ կապ է ունեցել ահաբեկչական կազմակերպությունների հետ: Փոխանցում է BBC-ն:
‘