ABC․ ՀԱՄԱՍ-ը և Իսրայելը պատանդների շուրջ գործարքի մասին կհայտարարեն երեք օրվա ընթացքում

233
GAZA CITY, GAZA - OCTOBER 07: Hamas' armed wing, the Izz ad-Din al-Qassam Brigades hold a Palestinian flag as they destroy a tank of Israeli forces in Gaza City, Gaza on October 07, 2023. (Photo by Hani Alshaer/Anadolu Agency via Getty Images)

Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումը և Իսրայելը կարող են պատանդներին ազատ արձակելու վերաբերյալ համաձայնություն կնքելու մասին հայտարարել առաջիկա երկու-երք օրերի ընթացքում։

Այդ մասին հաղորդել է ABC հեռուստաընկերությունը՝ հղում անելով իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյայի։

Նրա խոսքով՝ կողմերը «առաջընթաց են գրանցել» Գազայի հատվածում պահվող պատանդների վերաբերյալ բանակցություններում։ Հանգուցալուծումը կարող է տեղի ունենալ «առաջիկա 48-72 ժամերի ընթացքում», նշել է աղբյուրը։

Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի անդամ Խալիլ ալ-Խայան հայտարարել է, որ պաղեստինյան շարժումը պատրաստ է բաց թողնել 100 պատանդների, որոնց ցուցակը Իսրայելն է փոխանցել՝ զինադադարի պայմանով, որն անհրաժեշտ է նրանցից 50-ի գտնվելու վայրը պարզելու համար։

Նախորդ հոդվածըԱՄՆ-ի և ՉԺՀ-ի առաջնորդների հանդիպումը կկայանա Սան-Ֆրանցիսկոյում
Հաջորդ հոդվածըԻսրայելը կրկին  ռազմական գործողությունների չորսժամյա դադար է հայտարարել Գազայի հյուսիսում