‘ABC. Մյուլլերն ուզում է հարցաքննել Թրամփին’

1815

Հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերը, որն անցկացնում է Ռուսաստանին վերագրվող միջամտության հետաքննությունը 2016 թ. ԱՄՆ նախագահական ընտրություններին, համաձայնել է նեղացնել այն շրջանակը, որը նա մտադիր էր արծարծել նախագահ Դոնալդ Թրամփի հետ հնարավոր հանդիպման դեպքում: Սակայն Մյուլլերն անպայման ուզում է պետության ղեկավարին հարցնել, թե արդյո՞ք նա արդարադատությանը խոչընդոտներ հարուցել է, իր աղբյուրներին հղում անելով՝ տեղեկացրել է ABC հեռուստաընկերությունը:

Հեռուստաընկերության տվյալներով՝ Մյուլլերը ցանկանում է պետության ղեկավարին հարցեր ուղղել բանավոր և գրավոր:

Չորեքշաբթի Թրամփը ԱՄՆ արդարադատության նախարար, գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսից պահանջել է անհապաղ դադարեցնել վերը հիշատակված հետաքննությունը: «Գլխավոր դատախազը պետք է անհապաղ դադարեցնի այդ վհուկների կեղծ որսը»,- իր Twitter-ում գրել է Թրամփը:

Ավելի ուշ ԱՄՆ առաջնորդի մամլո քարտուղար Սառա Սանդերսը պարզաբանել է, որ պետության ղեկավարի գրառումը Twitter-ում չպետք է ընկալել որպես կարգադրություն, որը պարտադիր է կատարման համար:

Փոխանցում է tass.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Փորձագետ. Հայ-ռուսական համաձայնագրերը չեն վերանայվի’
Հաջորդ հոդվածը‘Թուրքիայի ՆԳՆ ղեկավար. Մենք չենք հրաժարվի Գյուլենին արտահանձնելու պահանջից’