‘«Adidas»-ը ռեկորդային պայմանագիր է պատրաստել Մադրիդի «Ռեալի» համար’

1279

Հանրահայտ «Adidas» ընկերությունը խելահեղ առաջարկ է պատրաստել Մադրիդի «Ռեալի» համար: 

Ինչպես հաղորդում է իսպանական Marca պարբերականը, ընկերության հետ 10 տարի համագործակցության պայմանագիր ստորագրելու դեպքում Արքայական ակումբը կվաստակի 1,4 միլիարդ եվրո:

Հնարավոր գործարքի պայմանների համաձայն՝  «Adidas» ընկերությունը իրավունք ստանալով լինել մադրիդյան ակումբի տեխնիկական հովանավորը պատրաստ է տարեկան վճարել 140 միլիոն եվրո սկսած 2020 թվականից:

 Եթե կողմերը համաձայնության գան, ապա այն կգերազանցի նախորդ ռեկորդը, որը պատկանում է «Մանչեսթեր Յունայթեդից»: 2014 թվականի ամռանը մանկունիանցիները  «Adidas» ընկերության հետ ստորագրել են 10 տարվա պայմանագիր և այդ ընթացքում վաստակելու են 988 միլիոն եվրո:

Նախորդ հոդվածը‘Անտոնիո Կոնտեն՝ «Չելսիի» գլխավոր մարզիչի հիմնական թեկնածու’
Հաջորդ հոդվածը‘Յուրգեն Կլոպ. ««Լիվերպուլ»-ին նոր ֆուտբոլիստներ պետք չեն»’