AFP․Ուկրաինայի ՊՆ ղեկավարը անվտանգության նկատառումներով չեղարկել է այցը Ֆրանսիա

359

Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը անվտանգության նկատառումներով չեղարկել է այցը Փարիզ, որտեղ նախատեսված էր նրա հանդիպումը ֆրանսիացի պաշտոնակից Սեբաստիան Լեկորնյուի հետ։

Այդ մասին հաղորդել է Agence France-Presse-ը՝ հղում անելով հանրապետության ռազմական գերատեսչությանը։

Գործակալության տվյալներով՝ առերես հանդիպման փոխարեն նախարարները հինգշաբթի առավոտյան տեսակոնֆերանսի ձևաչափով բանակցություններ կանցկացնեն՝ Փարիզում, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի ղեկավարությամբ, այսպես կոչված՝ հրետանային դաշինք ստեղծելու վերաբերյալ։ Նախարարությունում նշել են, որ դաշինքի նպատակն է Կիևին անհրաժեշտ զենքով ապահովելը «կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում»։ Ներկայումս այդ դաշինքում ընդգրկվել է 23 երկիր։

Նախորդ հոդվածըReuters. Պակիստանի ՌՕՈՒ-ն հարվածներ հասցնելիս մտել է Իրանի օդային տարածք
Հաջորդ հոդվածըԵմենի ԱԳՆ․ ԵՄ-ի առաքելության ձևավորումը Կարմիր ծովում սպառնալիք է տարածաշրջանի երկրների համար