‘AFP լրագրողները մոլորակի ամենաազդեցիկ մարդ են համարում Պուտինին’

781

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն զբաղեցրել է առաջին հորիզոնականը այս տարվա ամենաազդեցիկ մարդկանց վարկանիշում, որը կազմել է France-Presse գործակալությունը:  Վարկանիշը կազմվել է գործակալության լրագրողների շրջանում անցկացված հարցման արդյունքներով: Դրան մասնակցել է 380 լրագրող:

Իրենց ընտրությունը լրագրողները հիմնավորել են Ուկրաինայի իրավիճակով: «Պուտինն առանցքային խաղացող է այդ հակամարտութունում, որը նոր սառը պատերազմի սպառնալիք է պարունակում»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ:

Երկրորդ տեղում «Իսլամական պետության» պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադին է, որն իրեն խալիֆ է հռչակել Իրաքի և Սիրիայի՝ ԻՊ-ի գրոհայինների զավթած տարածքներում:

Առաջատարների  եռյակը եզրափակում են Աֆրիկայում «Բոկո Հարամի» գրոհայինների կողմից առևանգված աշակերտուհիները, որոնք ահաբեկիչների ձեռքն էին ընկել ապրիլին: Նրանց մեծ մասը մինչ այժմ գերության մեջ է: Փոխանցում է newsru.com-ը:

Նախորդ հոդվածը‘Հռոմի պապը հրաժարվել է հանդիպել Դալայ-լամայի հետ ‘
Հաջորդ հոդվածը‘Անգլիայի պրեմիեր լիգա. Բաց մի թողեք այս հանդիպումները’