‘Air Armenia-ն դեպի Մոսկվա կիրականացնի օրական 3 թռիչք’

943

Air Armenia ընկերությունը հուլիսի 20-ից կսկսի դեպի Մոսկվա թռիչքներն իրականացնել օրական 3 անգամ: Այս մասին ԱրմԻնֆո գործակալության թղթակցին հաղորդել է ընկերության մարկետինգ-մենեջեր Սիրակ Համբարձումյանը:

Նրա խոսքով, երրորդ չվերթը կիրականացվի ցերեկային ժամերին: Մինչ այդ ընկերությունը դեպի Մոսկվա թռիչքներ էր իրականացնում օրական 2 անգամ, երեկոյան ժամերին, իսկ այժմ ստիպված է ավելացնել թռիչքների քանակը՝ ելնելով աճող պահանջարկից:

Համբարձումյանը նշել է, որ ընկերությունը դեպի Ուկրաինա չվերթներ առայժմ չի իրականացնում: 

Նախորդ հոդվածը‘Տուժողները՝ Վարդան Պետրոսյանի փաստաբանին. «Ես քեզ ճակատից եմ գյուլլելու»’
Հաջորդ հոդվածը‘Զինվորին սպանելու կասկածանքով ձերբակալվել է նրա ծառայակիցը’