‘Air Armenia-ն վճարել է Ռուսաստանի հանդեպ ժամկետանց պարտքը. չվերթները չեն դադարեցվի’

1087

Անցած շաբաթվա վերջին Air Armenia ընկերությունը ամբողջ ծավալով մարել է Ռուսաստանի օդային երթևեկության կազմակերպման պետական կորպորացիայի հանդեպ ժամկետանց պարտքը: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտնել են ավիաընկերությունում: Air Armenia-ում հաղորդել են, որ Հայաստանից Ռուսաստան կանոնավոր չվերթերը չեն ընդհատվել և շարունակում են իրականացվել չվացուցակի համաձայն: Ռուսաստանի օդային երթևեկության կազմակերպման պետական կորպորացիան տեղեկատվություն էր տարածել, որ  պարտքը չմարելու դեպքում սեպտեմբերի 21-ից կդադարեցնի ընկերության սպասարկումը:

Ինչպես սեպտեմբերի 12-ի մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Էյր Արմենիա ավիաընկերությնա տնօրեն Արսեն Ավետիսյանը ասել էր, թե խնդիրն այն է, որ Ռուսաստանի նկատմամբ արևմտյան պատժամիջոցների հետևանքով սառեցվել են ՍՄՊ Բանկ ԲԲԸ արտարժութային հաշիվները, որն սպասարկում է Ռուսաստանի Օդային երթևեկության պետական կորպորացիային: Սեպտեմբերի 8-ին ընկերությունը Պետկորպորացիային ծանուցեց, որ վճարները չեն հասնում հասցեատիրոջը, խնդրելով ներկայացնել մեկ այլ հաշիվ, որի վրա կարելի է փոխանցել գումարները: Սեպտեմբերի 11-ին ընկերությունը Պետկորպորացիայի գլխավոր տնօրենից ստացավ մի նամակ, որտեղ ասվում է, որ Էյր Արմենիա ընկերության ժամկետանց պարտքը կազմում է 405,9 հազար դոլար, որը կարելի է վճարել Ռուսաստանի «ՎՏԲ 24» բանկում, որը սանկցիաների տակ չի գտնվում:

Էյր Արմենիա ավիաընկերությունն օրական 2-3 չվերթ է իրականացնում Երևանից Մոսկվա (Վնուկովո), շաբաթական մեկ չվերթ իրականացվում է դեպի Եկատերինբուրգ, 3 չվերթ` Կրասնոդար և Պետերբուրգ, մեկական չվերթ` Նիժնի Նովգորոդ և Սամարա և շաբաթական երկու-ական չվերթ`դեպի Սոչի

Էյր Արմենիա ավիաընկերությունն ստեղծվել է 2003 թվականին և իր ուղին սկսել է որպես օդային բեռնափոխադրումներ իրականացնող ընկերություն: 2013 թվականի հոկտեմբերին ընկերությունը ձեռնամուխ եղավ կանոնավոր ուղևորափոխադրումների իրականացմանը, ինչը հնարավոր դարձավ սնանկացած ազգային ավիափոխադրողի` «Արմավիայի» սնանկացումից հետո: Ներկայումս ընկերությունը հանդիսանում է հայկական միակ ուղևորափոխադրող ավիաընկերությունը: Նշենք, որ սույն ընկերությունը պատկանում է փոխվարչապետ Դավիթ Հարությունյանի ընտանիքին:

 

Նախորդ հոդվածը‘«Յաբախտի» քաղաքականության ռահվիրան, կամ՝ что ни слово, то Цицерон с языка слетел’
Հաջորդ հոդվածը‘Դատարանը մերժեց «Աղբյուրի բացահայտման» գործով վերաքննիչ բողոքը ‘