‘
«Air Armenia» ավիաընկերության լրատվական ծառայությունից հայտնում են, որ սահմանված կարգով ըստ չվացուցակի իրականանում են ընկերության կողմից հայտարարված բոլոր չվերթները: Չվացուցակի համաձայն՝ «Air Armenia» ավիաընկերությունն իրականացնում է ուղևորափոխադրումներ դեպի Ռուսաստանի Դաշնություն և եվրոպական երկրներ: Տեղեկացնում ենք նաև, որ ավիաընկերության երկու օդանավերի պլանային տեխնիկական սպասարկման խնդիրներից ելնելով՝ ժամանակավորապես դադարեցվել է դեպի Ֆրանկֆուրտ իրականացվող չվերթները: Համաձայն չվացուցակի՝ շարունակվում են դեպի Փարիզ և Աթենք կատարվող թռիչները:
Նշենք սակայն, որ համաձայն «Զվարթնոց» օդանավակայանի օնլայն չվացուցակի «Air Armenia» մի քանի չվերթներ դեպի Մոսկվա չեղյալ են հայտարարվել: Այսպես չի իրականացվել ժամը 09:45 չվերթը: Չեղյալ է հայտարարվել նաև 18:40-ին նախատեսվող QN 912 չվերթը:
‘